ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենը Կիևում հայտարարել է, որ իր երկիրը 48 մլն դոլարի լրացուցիչ ֆինանսական օգնություն կհատկացնի ՈՒկրաինային: Սպիտակ տան հաղորդագրության մեջ ասվում է, որ այդ միջոցները կօգտագործվեն «ՈՒկրաինայի կառավարության աջակցության համար` կարևորագույն բարեփոխումներ իրականացնելու», «իրավապահ մարմինների ուժեղացման» և «ազգային միասնության ամրապնդման» նպատակով: